Առաջին հայացիքից կարող է թվալ,որ երակների վարիկոզ լայնացումը զուտ կոսմետիկ խնդիր է, բայց դա այդպես չէ:  Գոյություն ունի խնդրի բուժման մի քանի մեթոդ՝ սկսած  ջերմությամբ բուժման քիչ ինվազիվ եղանակից մինչեւ ավանդական վիրակապումը: Հարցրեք ձեր բժշկին, որն է ձեզ համար ավելի լավ բուժում, խորհուրդ է տալիս Քլիվլենդի կլինիկան:

Ձեր երակները փականներ ունեն, որոնք պահում են արյունը եւ կանխարգելում են արյան մակարդուկների կուտակումը մի տեղում:  Երբ այդ փականները վնասվում են, արյունը կուտակվում է մի տեղում եւ մեծանում է անոթի պատի վրա գործադրված ճնշումը, ինչի հետեւանքով անոթները ծռմռվում են, այտուցվում , եւ դուք ծանրություն ու ցավ եք զգում ոտքերում:

Ի հավելումն գենտեիկ նախատրամադրվածությանը, ավելորդ քաշը կամ  երկար ժամերի ընթացքում ոտքի վրա կանգած լինելը մեծացնում  են  երակների վարիկոզ լայնացման զարգացման ռիսկը:Երակների վարիկոզ լայնացումը կարող է նաեւ հղիության կողմնակի ազդեցությունը լինել:

Երակների վարիկոզ լայնացման հետեւանքով արյան վատ շրջանառությունը կարող է  խորանիստ երակներում  մակարդուկների գոյացման պատճառ դառնալ: Եթե այս մակարդուկները  պոկվեն, նրանք կարող են  շրջանառել արյան հունում, ընկնել թոքեր եւ լուրջ խնդիրներ առաջացնել (օրինակ՝ թոքային էմբոլիա):

Եթե երակների արտահայտված վարիկոզ լայնացումը խոչընդոտում  է ոտքերում  արյան շրջանառությանը, դուք կարող եք հեղուկի կուտակման հետեւանքով  այտուց կամ ուռուցք ձեռք բերել: Կոմպրեսիոն զուգագուլապաների կամ գուլպաների կրումը  հնարավորություն  է տալիս խուսափելու անհարմարավետության զգացողությունից եւ կանխելու երակների վարիկոզ լայնացման ախտանիշները: