54-ամյա Լիան Ռոնխուայի երկու որդիները տառապում էին երիկամների ծանր հիվանդությամբ եւ շտապ փոխպատվաստման կարիք ունեին, որը կարող էր փրկել նրանց: Դոնորային երիկամը, սակայն, ընդամենը մեկն էր, եւ բժիշկները առաջարկել են երեխաների մորն ընտրել՝ երկու որդիներից ում փրկել:
Ավագ որդին՝ Լի Հաիկանգը, 26 տարեկան էր, Լի Հաիսոնգը՝ 24: Սկզբում երկու ծնողներն էլ առաջարկել են իրենց երիկամները՝ փոխպատվաստման համար, սակայն հայրը բարձր զարկերակային ճնշում ուներ եւ չէր կարող դոնոր դառնալ, իսկ ահա մայրը կարող էր դոնորի դերում հանդես գալ, բայց նրա երիկամը կարող էր փրկել տղաներից մեկին միայն:
Հուսահատված կինն ընտրել էի կրտսեր որդուն: Ասում են, որ նրա որոշման վրա ազդել են նաեւ մեծ որդու՝ Հաիկանգի խոսքերը այն մասին, որ ինքը հիվանդացել է ավելի վաղ եւ ստիպված է եղել թողնել ուսումը հիվանդության պատճառով, իսկ կրտսեր որդին հոսպիտալացումից առաջ հասցրեց ավարտել համալսարանը եւ ապագայում ավելի մեծ հեռանկարներ ուներ:
Կլինիկայի ներկայացուցչի խոսքով՝ փոխպատվաստման վիրահատությունը հաջող է անցել, եւ 24-ամյա Հաիսոնգն արդեն լիովին ապաքինվել է եւ շուտով կվերադառնա լիարժեք կյանքին: Սակայն ավագ որդու վիճակը ծայրահեղ ծանր է, եւ եթե մոտ ապագայում դոնոր չգտնվի, կանխատեսումները լավատեսական չեն:
Ընտանիքի անդամներն այժմ անդադար աղոթում են՝ խնդրելով աստծուն, որ 26-ամյա Հաիկինգի համար եւս դոնոր գտնվի:






