Ինչպես հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները, վրահատություն անցած 44-ամյա կնոջը, որի անունը չի հիշատակվում, վիրահատել են Մադրիդի Սան Կամիլո կլինիկայում, իսկ երկու օր անց ռենտգենը նրա որովայնում բժշկական աքցան հայտնաբերեց: Հատկանշական է, որ բժիշկներն իրենք էին մտածում, որ կարող էին այնտեղ մոռանալ աքցանը, քանի որ մի քանի օր չէին կարողանում գտնել դրանք:
Կինը ստիպված նորից վիրահատվեց, եւ բժշկական գործիքը հաջողությամբ հեռացվեց նրա որովայնից մինչեւ վնաս պատճառելը: Սակայն այնուհետեւ կինը դատի տվեց կլինիկային եւ եւ վերջինս որոշում կայացրեց ի օգուտ հայցվորի: Դատարանի որոշմամբ՝ չնայած նրան, որ բժշկական սխալը նրա առողջությանը որեւէ վնաս չպատճառեց, կլինիկան պարտավոր էր կնոջը հատուցում վճարել՝ ապրած սթրեսի եւ կլինիկայում նախատեսվածից ավելի երկար ժամանակ անցկացնելու դիմաց:
Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նմանատիպ բժշկական սխալների քանակը Իսպանիայում աճում է բուժանձնակազմի հետ կապված կադրային խնդիրների պատճառով: Այս տարվա տվյալներով՝ ամեն տաս հազար հիվանդին բաժին է հասնում ընդամենը 37 բժիշկ (նախորդ տարվա տվյալներով դրանք քառասունն էին) և 51 բուժքույր (նախորդ տարվա 80-ի դիմաց):
Վերջերս իսպանական բժիշկները մեկ այլ կնոջ որովայնում բժշկական տամպոն են հայտնաբերել, որը մոռացել էին երեք տարի առաջ իրականացրած վիրահատության ժամանակ: Մոռացած տամպոնը բորբոքման եւ սուր ցավերի պատճառ է դարձել:






