ՀՀ Առողջապահության նախարարությունն ու World Vision կազմակերպությունը 5 ուսուցողական ֆիլմ է նկարահանել այն մասին, թե ինչպես պետք է նախապատրաստվել հղիությանը, ինչ ապրելակերպ պետք է վարել հղիության ընթացքքում, ինչպես կազմակերպել սեփական, ինչպես նաեւ երեխայի խնամքը ծննդաբերությունից հետո:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը նշեց, որ կանանց կրթության եւ տեղեկացվածության մակարդակի բարձրացումը շատ կարեւոր է: Եթե կանայք բավարար գիտելիքներ ունենան այն մասին, թե ինչպես է պետք նախապատրաստվել հղիությանը եւ ինչպիսի վարք դրսեւորել պտղի բեղմնավորումից հետո, դա ավելի հավանական կդարձնի առողջ երեխա լույս աշխարհ բերելու հավանականությունը:

Իր հերթին World Vision հայկական մասնաճյուղի ղեկավար Ժիրայր Էդիլյանը նշեց, որ երեխայի առողջությունը մեծապես կախված է մոր առողջությունից եւ այդ պատճառով շատ կարեւոր է, որ մայրերն իմանան, ինչպես կազմակերպել սեփական խնամքը: Շատ կանայք, անտեսելով հղիությունը, վատ են սնվում եւ բարդ ֆիզիկական աշխատանք կատարում՝ չմտածելով այն մասին, որ դա կարող է անդրադառնալ երեխայի վրա: Հարկ է նշել, որ երեխայի ողջ հետագա կյանքը կախված է նրա կյանքի առաջին հազար օրվանից՝ 9 ամիս մայրիկի որովայնում եւ ծնվելուն հաջորդող մի քանի ամիս:

Ուսոցողական ֆիլմերը հասանելի կլինեն կանանց կոնսուլտացիայի բոլոր կենտրոններում եւ, հեղինակների խոսքով, կարող են վճռորոշ դեր խաղալ վերարտադրողական առողջության պահպանման գործում: