62-ամյա տղամարդը դիմել է բժիշկներին հաճախակի միզման գանգատով, որը նրան անհանգստացնում էր վերջին 20 տարիների ընթացքում: Համակարգչային տոմոգրաֆիան նրա որովայնում մեծ չափսերի «ձու» հայտնաբերեց, որը սեղմում էր միզապարկը:

Հատուկ տեսախցիկի միջոցով գտինականները հետազոտել են տարօրինակ այդ գոյացությունը եւ պարզել, որ այն ձիգ էր, հարթ եւ  ասես ռետինե լիներ: Այս գոյացությունը ամրացված չէր որեւէ օրգանին եւ ազատ տեղաշարժվում էր մարդու մարմնում:

Ամենայն հավանականությամբ, այդ գոյացությունը ձեւավորվել է աղեստամոքսային համակարգից ճարպային կուտակումների անջատման պատճառով, որոնք հետագայում պնդացել են: Այս տեսակի փորք գոյացությունները ոչ մի վնաս չեն պատճառում, սակայն մեծ չափսերի դեպքում կարող են սեղմել այս կամ այն օրգանի վրա՝ մի շարք տհաճ ախտանիշներ առաջ բերելով:

Բժիշկները հեռացրեցին գոյացությունը եւ վերը նշված ախտանիշը վերացավ: Այնուհետեւ բժիշկները ներկել են «ձուն» եւ կտրել այն՝ պարզելու համար, ինչ շերտերից է այն բաղկացած: Պարզվեց, որ կենտրոնում ֆիրբոզ հյուսվածքներն ու սպիտակուցներ են եղել, իսկ վերեւի շերտը կալցիումից էր կազմված:

Բժիշկները այս տարօրինակ դեպքը ներկայացրել են New England Journal of Medicine ամսագրում՝ առանց տղամարդու անունը նշելու: Ինչպես հայտնում է նույն ամսագիրը, 5 սանտիմետրից մեծ նմանատիպ գոյացությունները շատ հազվադեպ են առաջանում, բժշկությանը հայտնի է ընդամենը մի քանի նմանատիպ դեպք: