Մեխ Բրիտանիայում լույս աշխարհ է եկել մի աղջիկ, որը աչքեր չունի: Բժիշկներն այս արատը անվանում են անոֆտալմիա:

21-րդ շաբաթում արած ՈւՁՀ-ն պտղի ուղեղում կիստա էր հայտնաբերել, սակայն երեխայի մայրը՝ 24-ամյա Դենիել Դեվիսը հրաժարվեց աբորտից: Իսկ երբ երեխան ծնվեց առանց աչքերի, ծնողները շոկ ապրեցին, քանի որ նախկինում երբեք ոչինչ չեն լսել այդ հիվանդության մասին:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, աղջկան Դեյզի են անվանել: Ծնողները պատրաստվում են անել ամեն հնարավորը՝ երեխային նորմալ, լիարժեք կյանքով ապրելու համար: Երբ նա մի քիչ մեծանա, հնարավոր կլինի ապակե աչքեր տեղադրել, սակայն տեսնել աղջիկը, մասնագետների խոսքով, երբեք չի կարողանա:

«Նա հիանալի երեխա է, եւ մենք վայրկյան անգամ չենք ափսոսում, որ չենք ընդհատել հղիությունը: Մենք ուզում ենք Դեյզիի համար նորմալ կյանք ապահովել եւ տալ նրան բոլոր այն հնարավորությունները, որոնցից օգտվում են մնացած երեխաները», - պատմում է աղջկա մայրը:

Անոֆտալմիան շատ հազվադեպ հիվանդություն է, որը հանդիպում է 10 հազար երեխաներից միայն մեկի մոտ: Երբ պտղի զարգացման ընթացքում այն հյուսվածքները, որոնցից պետք է ձեւավորվեն տեսողական օրգանները, չեն զարգանում, ակնակապիճները դատարկ են մնում: