Մի անգամ մոտս մի շատ բարեկիրթ ռուսախոս տատի էր եկել՝ նախկին ռուսաց լեզվի դասախոս, արտաքինից 80-ին մոտ էր, բայց շատ լավ էր պահպանվել: Ամենակսզբից խնդրեց իրեն անվճար զննել: Զննեցի, առողջության մասին զրուցելուց հետո հարցրեցի, թե ինչ օգություն է նրան հատկացնում պետությունը, իսկ նա պատասխանեց. «Ձեզ՝ որպես ուռոլոգի, կասեմ՝ «пенисия»»:
Հիվանդին խնդրեցի պառկել, որպեսզի շագանակագեղձի ռեկտալ հետազոտություն իրականացնեմ: Նա պառկում է եւ միաժամանակ խաչակնքվում է եւ ասում. «Աստված մեզ պահապան…»:
Հիվանդը, որը Բյուրականում ապրող գիտնական մարդ էր, մի քանի կիլոգրամ ընկույզ էր բերել իր բակից: Վերցրեցի, նայեցի տոպրակի մեջ, եւ շատ աննշան հիասթափությամբ ասեցի.
Չոր ընկույզ է, կարծես…
Բժիշկ ջան, գիտեմ ինչ ես ասում: Բայց որոշ բաներ կան, որոնց եւ թացն է լավ, եւ չորը:






