Ընթերցելն, ինչպես նաեւ համակարգչի ու սմարթֆոնի էկրանների առջեւ նստած ժամանակ անցկացնելը երեխաների մոտ տեսողական խնդիրների չեն հանգեցնում: Այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ առաջատար գիտնականները:
Գիտնականները մի շարք փորձարկումներ են անցկացրել, որոնց մասնակցել է ԱՄՆ-ում բնակվող 6-11 տարեկան 4512 երեխա՝ ինչպես տղա, այնպես էլ աղջիկ: Փարձարկումներն անց են կացվել 1989-1990 թվականներին եւ այս ընթացքում գիտնականներին հաջողվել է պարզել, որ կարճատեսության ի հայտ գալը երեխաների մոտ կապված չէ ընթերցելու կամ բջջային հեռախոսներ օգտագործելու հետ:
«Ավելի քան 100 տարի մարդիկ համոզված են եղել, որ կարճատեսության պատճառը աչքերի լարվածությունն է ընթերցելու եւ էկրանին նայելու ժամանակ, սակայն այդ երեւույթների եւ տեսողական խնդիրների միջեւ ոչ մի կապ չի հաջողվել հայտնաբերել», - նշել է Կառլա Զադնիկը՝ Օհայոյի համալսարանի պրոֆեսոր եւ հետազոտության առաջատար հեղինակ:
Իրականում կարճատեսության պատճառը աչքերի ֆունկցիաների խափանումն է: Հետազոտության ընթացքում գիտնականները ուսումնասիրել են 13 գործոն, որոնք ազդում են կարճատեսության առաջացման հավանականության վրա: Պարզվել է, որ ռիսկի խմբում են գտնվում այն երեխաները, որոնց ծնողները երիտասարդ տարիքում տառապել են միոպիայով, իսկ ահա կարդալն ու համակարգչի էկրանի առջեւ ժամանակ անցկացնելն այստեղ որեւէ կապ չունի:
Համապատասխան հոդվածը լույս է տեսել JAMA Opthamology ամսագրում:






