Գիտական աշխարհի ներկայացուցիչները կարծում են, որ շիզոֆրենիան պետք է այլ կերպ կոչվի: Այժմ տերմինն օգտագործվում է ոչ միայն որպես  հիվանդության անվանում, ինչը շիզոֆրենիայով տառապող մարդկանց նկատմամբ նախապաշարմունք է ստեղծում:

Տարբեր երկրներում մասնագետները շիզոֆրենիայի վերանվանման հետ կապված հետազոտություններ են իրականացրել: 47 այդպիսի աշխատություն վերլուծվել է իտալացի, շվեյցարացի եւ ավստրալիացի հոգեբանների կողմից: Համեմատելով բոլոր գործոնները՝ մասնագետներն եկել են այն եզրակացության, որ շիզոֆրենիան պետք է այլ անվանում ստանա:

 Գիտնականները նշում են, որ հիվանդության վերանվանումը կօգնի ազատվել շիզոֆրենիայով տառապող մարդկանց նկատմամբ նախապաշարմունքից  եւ կհեշտացնի բժիշկների եւ հիվանդների, ինչպես նաեւ նրանց հարազատների միջեւ շփումը:

 ««Շիզոֆրենիան» տերմինը սխալ է օգտագործվում: Հիվանդության անվանումը երբեմն օգտագործվում է այն երեւույթի նկատմամբ, որը կարելի է հիվանդագին, խելագար, ոչ նորմալ համարել: Հիվանդները աշխատում են լռել իրենց հիվանդության մասին՝ հասարակությունից չմեկուսացվելու համար», - նշում են գիտնականները:

Հիշեցնենք, որ բժշկության մեջ արդեն իսկ գոյություն ունի հոգեկան խանգարումները վերանվանելու պրակտիկա: Մասնավորապես, վերանվանվել էր անձի երկատումը: Այժմ այն կոչվում է անձի «դիսսոցիատիվ խանգարում»: