Մեծ Բրիտանիայի 4-ամյա բնակչուհի Ջեսիկա Նայթը տառապում է հազվադեպ հիվանդությամբ եւ ուտում է իր տան իրերը՝ բառացի: Եթե նրան չեն հետեւում, նա սկսում է ուտել գորգերը, կամ կահույքի երեսպատումը:
Աջկա մայրը՝ 36-ամյա Քելի Ուիլը, առաջին անգամ հասկացել է, իր աղջկա հետ ինչ-որ բան այն չէ, երբ երկու տարեկան հասակում փոքրիկը փորձել է ուտել բազկաթոռի երեսպատման կաշին: Քելին փորձեց բացատրել երեխային, որ սննդի համար չնախատեսված իրեր ուտելը վտանգավոր է, սակայն փոքրիկը շարունակեց մայրիկից թաքուն սպունգ ուտել:
Աղջիկը տառապում է պիկացիզմով՝ շատ հազվադեպ մի հիվանդությամբ, որի դեպքում սննդի համար ոչ պիտանի իրերն ուտելու ցանկություն է ի հայտ գալիս: Նա փորձում է ուտել բոլոր այն իրերը, որոնք նրան դուր են գալիս: Իսկ ահա նորմալ սննդի հետ հարաբերությունները փայլուն չեն, աղջիկը ամեն ինչ չէ, որ ուտում է, եւ վերջերս նրա օրգանիզմում երկաթի պակաս է ձեւավորվել, քանի որ նա մեծ քանակությամբ կաթնամթերք է ուտում: Երեխան նաեւ ստամոքսի շրջանում սուր ցավեր է ունենում:
Երեխայի ծնողները շատ անգամ փորձել են կանխել սպունգ, քարեր ու ավազ ուտելու երեխայի սովորությունը, քանի որ դա կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների՝ ներառյալ թունավորումները, սակայն ապարդյուն: Ծնողները ստիպված եղան թույլ տալ երեխային իր մոտ միշտ սպունգի փոքրիկ կտոր պահել եւ ժամանակ առ ժամանակ ուտել այն: Երեխայի մոր խոսքով՝ այդ սպունգը գոնե թունավոր չի, եւ եթե այն խլեն երեխայից, նա կսկսի թաքուն այլ վտանգավոր իրեր ուտել, որոնք քիմիկատներ են պարունակում եւ վտանգավոր են առողջության համար:
Երեխայի ծնողները չգիտեն, ինչ անել, քանի որ բժիշկները հրաժարվում են բուժել երեխային պիկացիզմից մինչեւ նրա 6 տարեկան դառնալը: Հենց այդ տարիքում նա կոգնիտիվ տեսանկյունից ավելի զարգացած կլինի՝ բուժման հոգեթերապեւտիկ մեթոդներին ենթարկվելու համար:








