Տարեց մարդիկ մեր օրերում 7 անգամ ավելի են հակված մելանոմայով հիվանդանալուն, քան 40 տարի առաջ, ցույց է տվել նոր հետազոտությունը: Դա նշանակում է, որ ամեն տարի հարյուրավոր թոշակառուներ, որոնք երիտասարդ ժամանակ արեւայրուքի սիրահար են եղել, կամ շարունակում են այդպիսին մնալ, այժմ շատ մեծ վտանգի են ենթարկվում:

Ընդ որում՝ 65 տարեկանից բարձր տղամարդկանց դեպքում մելանոման 10 անգամ ավելի հաճախ է ախտորոշվում՝ նրանց ծնողների սերնդի համեմատ: Կանանց շրջանում այդ հիվանդությունը հանդիպում է 5 անգամ հաճախ, քան 1970-ականներին:

Ինչպես նշում են գիտնականները, չարորակ մելանոմայի  հաճախականության այս աճը կապված է 60-ական թվականներին մոդայիկ արեւայրուքի եւ դեպի հարավային երկներ էժան տուրերի հետ։

Cancer Research UK-ի տվյալներով՝ այժմ ամեն տարի արձանագրվում է մելանոմայի 5.7 հազար դեպք 65-ից բարձր հիվանդների մոտ, իսկ ահա 1970-ականներին այդ ցուցանիշը կազմում էր 600 դեպք տարեկան: Ընդհանուր առմամբ Բրիտանիայում ամեն տարի ախտորոշվում է մելանոմայի 13 հազար նոր դեպք: Այն ընդգրկվել է  քաղցկեղի 5 ամենատարածված քաղցկեղների ցուցակում, ամեն տարի մելանոման 2.1 հազար մարդու կյանք է խլում:

Ընդհանուր առմամբ՝ 100 հազար տարեց մարդկանցից ամեն 55.2-ի մոտ բժիշկները մելանոմա են ախտորոշում, իսկ ահա 1975 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 7.9/1000: Այս մտահոգիչ թվերը վերաբերվում են թոշակառուների տարիքային բոլոր խմբերին, եւ քանի որ արեւայրուքը շարունակում է մոդայիկ մնալ, այդ թիվը շարունակելու է աճել: Բժիշկները պնդում են, որ երկու տարվա ընթացքում մեկ անգամ արեւայրուք ստանալը բավական է հետագայում մելանոմայով տառապելու համար: