Նախորդ չորս շաբաթների ընթացքում «Ձեզ համար, կանայք» խորագրով մեկամսյա առողջապահական ակցիայի շրջանակում Երեւանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներ է դիմել 28 027 կին, որից 21 110-ը տեղում համապատասխան հետազոտություններ է անցել: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցել է առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը։
Համակարգչային տոմոգրաֆիայի է ուղեգրվել 121 կին, 4 225-ը՝ ստացիոնար բուժման, իսկ 554 կին վիրահատվել է: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել ակցիայի շրջանակում բուժհաստատություններ դիմած և նախապես ուղեգրված այն կանանց սպասարկման նկատմամբ, ովքեր համապատասխան բժշկական օգնություն պետք է ստանան արդեն ակցիայի ավարտից հետո:






