Դեռահասների ճարպակալումը քրոնիկ սթրեսի հետեւանք է, նշում են Հյուսթոնի համալսարանի ամերիկյան գիտնականները: Ինչպես ցույց տվեց նրանց ձեռնարկած հետազոտությունը, որը լույս է տեսել Preventive Medicine ամսագրում, 3 տեսակի ընտանեկան սթրեսների եւ դեռահասների ճարպակալման միջեւ կապ գոյություն ունի:
Գիտնականները վերլուծել են երեք տեսակի սթրեսների`ընտանեկան, ֆինանսական եւ ծնողների առողջական վիճակի հետ կապված սթրեսի ազդեցությունը 1975-1990 թվականներին ծնված ավելի քան 4700 դեռահասների առողջության վրա: Ինչ վերաբերվում է տղաներին, նրանց մոտ ավելորդ քաշը տասնութ տարին լրանալուց նկատվում էր այն ժամանակ, երբ նրանց կյանքում առկա էր միայն մեկ սթրեսածին գործոն՝ մոր վատառողջ լինելը:
Հետազոտության հեղինակ Դաֆնա Հերնանդեսը նշեց, որ արդյունքները խոսում են այն մասին, որ տղաներն ու աղջիկները սթրեսին տարբեր կերպ են արձագանքում: Տեղեկություններ ունենալով ճարպակալում առաջացնող սթրեսի տեսակների մասին՝ կարելի է համապատասխանեցնել ճարպակաումը կանխարգելող առողջապահական ծրագրերը նոր պահանջներին, նշում են մասնագետները:
«Ընտանեկան սթրեսի դեմ պայքարող ռազմավարության մշակումը հնարավորություն կտա երեխային նորմալ քաշ պահպանել նաեւ չափահաս կյանքում», - նշում է բժիշկը:






