Կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլում կրծքի պահպանումով պլաստիկ վիրահատության եւ ճառագայթման ենթարկված կանայք հետագա տասը տարիների ընթացքում ավելի քիչ հավանականություն են ունեցել մահանալու կրծքագեղձի քաղցկեղից, քան նրանք, ում կուրծքը ամբողջությամբ հեռացրել են, ցույց է տվել ԱՄՆ-ի քաղցկեղային հիվանդությունների վերաբերյալ տասնամյա վիճակագրության նոր հետազոտությունը:
Հետազոտությունը բացահայտել է, որ այն կանանց շրջանում, ում 1998-ից 2008 թվականների ընթացքում արել են լամպէկոմիա եւ նրանք ստացել են ճառագայթում, ապրելությունը հետագա տասը տարիների ընթացքում կազմել է 94%, իսկ մաստէկտոմիայի ենթարկված կանանց շրջանում այդ թիվը կազմել է 90%:
Նոր հետազոտության համար գիտնականներն օգտագործել են 18-80 տարեկան ավելի քան 130 000 ամերիկացի կնոջ տվյալները, ովքեր բուժվել են կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլում: Այսինքն կրծքագեղձի ուռուցքը եղել է 4 սմ-ից պակաս:
Ընդհանուր առմամաբ կանանց 70%-ը ենթարկվել է լամպէկտոմիայի գումարած ճառագայթում, մոտավորապես 27%-ին կատարել են մաստէկտոմիա եւ մոտավորապես 3%-ին՝ մաստէկտոմիա եւ ճառագայթում, տեղեկավնում է Newsmax Health-ը։
Հինգ տարի անց, լամպէկտոմիա եւ ճառագայթում անցած կանանց 97%-ը չի մահացել կրծքագեղձի քաղցկեղից: Այս թիվը կազմել է մոտ 94% մաստէկտոմիայի ենթարկված կանանց շրջանում եւ մոտ 90% մաստէկտոմիա անցած եւ ճառագայթում ստացած կանանց շրջանում:
Տասը տարի անց լամպէկտոմիայի եւ ճառագայթման ենթարկված կանանց 94%-ը չի մահացել կրծքագեղձի քաղցկեղից: Մաստէկտոմիայի ենթարկված կանանց համար այս թիվը կազմել է 90% , իսկ մաստէկտոմիայի եւ ճառայթման ենթարկվածների շրջանում 83%:
Իրենց զեկույցում հետազոտողները չեն կարողացել բացատրել, թե ինչու՞ կանայք, ում կործքը պահպանել են, ավելի քիչ հավանակնություն են ունեցել մահանալու կրծքագեղձի քաղցկեղից, քան նրանք, ում կուրծքը հեռացրել են:
Հյուսիսային Քարոլինայի նահանգի Դարեմ քաղաքի Դյուկի համալսարանի հիվանդանոցի կրծքային վիրաբուժության բաժնի ղեկավար, բժիշկ Շելլի Հվանն ընդգծել է, որ խոսքը միայն կրծքագեղձի վաղ փուլում գտնվող հիվանդների մասին է, ովքեր չունեն այլ բարդություններ:
Յուտայի նահանգի Սոլտ-Լեյք-Սիթիի համալսարանի բժշկության դպրոցի պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության պրոֆեսոր, հետազոտության առաջատար հեղինակ բժիշկ Շայլեշ Ագարվալն ասում է, ու հիվանդների համար շատ կարեւոր է անկեղծ խոսել իրենց բժիշկների հետ բուժման մասին:






