Անցյալ ամռանն իրականացված հետազոտության ընթացքում գիտնականները փորձել են պարզել դաշտանադադարի պատճառները, այսինքն ինչ՞ու է դաշտանադադարը տեղի ունենում:Նրանք ենթադրում են, որ պատճառը միգուցե այն է, որ տղամարդիկ նախընտրում են ավելի երիտասադր կանանց:
Դաշտանադադարի յուրահատուկ տեսությունը ենթադրում է, որ սա «բնական երաշխիքն է» տարիքով կանանց վերարտադրողականության դեմ, ովքեր բավականանչափ երկար չեն ապրի, իրենց երեխաների մասին հոգ տանելու համար:
ԱՄՆ-ում կանանց մեծամասնությունը դաշտանդադարի է հասնում մոտ 51 տարեկանում: Դաշտանդադարը կլինիկորեն բնորոշվում է դաշտանային ցիկլի դադարով հաջորդական 12 ամիսների ընթացքում՝ նշանակելով հնարավոր բեղմնավորման ավարտը: Դաշտանադադարը դասականորեն դիտարկվում է որպես սեքսի եւ առողջության պահպանման պայքարի ավարտ, հաղորդում է Fox News-ը։
Այնուամենայնիվ , հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց մեծամասնությունը դաշտանադադարից հետո սեռական կյանքի բարելավում է զգում, շատ կանայք վայելում են բեղուն կյանքի երկար տարիներ:






