Քիմ Քարդաշյանը շատ անկեղծ կին է եւ չունի ավելորդ արտիստիզմ։ Այս կարծիքը լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտահայտեց հոգեբան Սամվել Խուդոյանը։
«Նա շատ անկեղծ կին է՝ հուզական առումով, որքանով ես կարողացա հեռվից-հեռու նկատել», - նշեց մասնագետը։
Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան նա շատ դրական գնահատեց. նրա կարծիքով, ցանկացած հայի ազգային ինքնագիտակցության արթնացումը եւ վերադարձը Հայաստան պետք է խրախուսել։
Քիմ Քարդաշյանը միլիոնավոր երկրպագուներ ունի, եւ նրա խոսքը շատերի վրա մեծ ազդեցություն է ունենում, նշեց Սամվել Խուդոյանը։ Երբ հայկական արմատներ ունեցող աստղերը վերադառնում են Հայաստան եւ խոսում են եղեռնի մասին, դա ոչ միայն օգնում է հանրության ուշադրությունը գրավել դեպի երկիրը եւ դրա խնդիրները, այլեւ օգնում է արթնացնել հայկական ծագում ունեցող հազարավոր այլ աստղերի ազգային ինքնագիտակցությունը։ Հետեւելով Քիմ Քարդաշյանի օրինակին, այլ մարդիկ նույնպես կցանկանան իրենց արմատների մասին ավելի շատ բան իմանալ եւ հետաքրքրվել Հայաստանով։
«Այս հանգամանքը մենք պետք է օգտագործենք նաեւ համայն հայության ազգային ինքնագիտակցության արթնացման համար», - նշեց հոգեբանը։






