Այլ երկրներում բնակվող մարդկանցից շատերը գրեթե ոչինչ չգիտեն Հայաստանի մասին, իսկ Քիմ Քարդաշյանի այցը կարող է Հայաստանն ավելի ճանաչելի եւ հանրահայտ դարձնել։ Այս կարծիքը լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտահայտեց PR-մասնագետ Ս. Գասպարյանը։
Մասնագետի խոսքով՝ նա հաճախ է հանդիպել մարդկանց, ովքեր չգիտեն, թե ինչ երկիր է Հայաստանը եւ որտեղ է այն գտնվում։ Շատերը շփոթում են «Armenia»-ն «Romania»-ի եւ այլ՝ նմանատիպ հնչողություն ունեցող երկրների հետ, իսկ հայերը ստիպված են լինում բացատրել, թե որտեղ է գտնվում Հայաստանը։
PR-մասնագետի կարծիքով՝ ցանկացած հայտնի մարդու այցելությունը օգնում է Հայաստանն ավելի հայտնի դարձնել, քանի որ այդ այցելությունների մասին հայտնում են աշխարհի գրեթե բոլոր ԶԼՄ-ները։ Իսկ քանի որ միլիոնավոր մարդիկ հետեւում են Քիմ Քարդաշյանի կատարված քայլերին եւ նրա սոցիալական ցանցերի էջերին, իսկ նրա անունը որոնողական համակարգերում ամենափնտրվող բառերից մեկն է, բազմաթիվ մարդիկ կիմանան, որ գոյություն ունի Հայաստանի պես մի երկիր եւ որ այնտեղ ցեղասպանություն է տեղի ունեցել։
Բացի այդ, բազմաթիվ մարդիկ կսկսեն ընկալել Հայաստանը որպես մի վայր, որն արժե այցելել, քանի որ այն այցելել է Քիմ Քարդաշյանը։






