Էբոլայով վարակված ԱՄՆ քաղաքացին ապաքինվել է: «Նա դուրս է գրվել հիվանդանոցից բուժման հատուկ կուրս անցնելուց հետո», - նշում են ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի մամլո ծառայությունում՝ հավելելով, որ լրացուցիչ որեւէ տեղեկություն հիվանդի մասին տրամադրել չեն պատրաստվում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել որ ԱՄՆ քաղաքացին հիվանդության դեմ պայքարելու համար Սիերա Լեոնե մեկնած կամավորներից մեկն էր:

Այժմ Էբոլայով հիվանդացության մակարդակը ամենացածրն է անցած տարվա մայիսից ի վեր: Մարտի 30-ից մինչեւ ապրիլի 5-ը Արեւմտյան Աֆրիկայում հիվանդության ընդամենը 30 նոր դեպք է արձանագրվել: Համաճարակի բռնկումից ի վեր հիվանդության զոհ է դարձել 10.5 հազար մարդ, 25.5 հազարը վարակվել են: