Ցեղասպանության հիմնահարցի վերաբերյալ հարկավոր է երկարաժամկետ ռազմավարություն մշակել, կարծում է PR-մասնագետ Ս. Գասպարյանը։

Նրա խոսքով՝ գովելի է, որ այսօր ցեղասպանությունը հիշատակելու համար կառավարական մակարդակով են քայլեր ձեռնարկվում, սակայն կա վտանգ, որ «այն, ինչ բուռն ու արագ զարգանում է, նույն ձեւով կարող է մարել»։ Որպեսզի դա տեղի չունենա, մասնագետի կարծիքով, պետք է ունենալ հստակ ռազմավարություն եղեռնի մասին ինֆորմացիայի տարածման եւ դրա ճանաչման վերաբերյալ։ Ի՞նչ պետք է արվի ապրիլի 24-ից հետո, արդյո՞ք կան պլաններ եւ ծրագրեր հաջորդ օրերի եւ հաջորդ տարիների համար, հարցնում է մասնագետը։ Նրա խոսքով՝ ցանկալի է, որ ապագայի ծրագրերն ավելի հստակ լինեն եւ մենք լավ պատկերացնենք, թե ինչի պետք է հանգեցնեն կատարվող միջոցառումները եւ ինչ արդյունքներ ենք ակնկալում։

Մասնագետը նաեւ նշեց, որ ցեղասպանության հիշատակին եւ ճանաչմանն ուղղված բոլոր միջոցառումները, իհարկե, կարեւոր են, բայց պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել բովանդակային մասին։ Նույնիսկ երեխաները պետք է հստակ հասկանան, թե ինչ է ցեղասպանությունը եւ ինչպես է այն իրականացվել, որպեսզի կարողանան այդ տեղեկությունները հետագա սերունդներին փոխանցել։