Երկար ժամանակ 24-ամյա Եվա Էդիսոնը կարծում էր, որ ալկոհոլի նկատմամբ ալերգիա ունի, եւ երբ ջին տոնիք օգտագործելուց հետ նրա մոտ անրակի տարօրինակ այտուցում ի հայտ եկավ, նա չանհանգստացավ՝ մտածելով, որ այտուցման պատճառը ալերգիան է, այլ ոչ թե ավիշային հանգույցների վտանգավոր քաղցկեղը:
Սկզբում աղջիկը մտածեց, որ ջին տոնիկը հեշտությամբ կարելի է փոխարինել մեկ այլ խմիչքով: Նա այդպես էլ վարվեց, սակայն ոչինչ չփոխվեց, փոխարենը նրա մոտ ցան եւ ինտենսիվ քրտնարտադրություն ի հայտ եկավ: Ի վերջո նա որոշեց դիմել բժշկի, որն էլ ուղեգրեց նրան անալիզների:
Այնուհետեւ աղջիկը իմացավ, որ տառապում է լիմֆոգրանուլեմատոզով՝ ավիշային համակարգի քաղցկեղով: Այդ ուռուցքի ամենատարածված ախտանիշներից են պարանոցի, թեւատակի կամ աճուկի շրջանի այտուցվածքները: Իրականում այդ այտուցվածքները հիվանդության պատճառով ձեւափոխված ավիշային հանգույցներն են, որոնք օգնում են օրգանիզմին տարբերել ինֆեկցիաներն ու պայքարել միկրոբների դեմ:
Լիմֆոգրանուլեմատոզայով տառապող մարդկանց 70 տոկոսի մոտ հիմնական ախտանիշը ավիշային հանգույցների չափերի մեծացումն է պարանոցի շրջանում: Որպես կանոն, այդ այտուցվածքները ցավ չեն առաջացնում, սակայն երբեմն կարող են նաեւ ուղեկցվել ցավով՝ հատկապես ալկոհոլ օգտագործելուց հետո: Եվայի մոտ քաղցկեղն ախտորոշվել է 2014 թվականի հունվարին, ինչից հետո նա քիմիաթերապիայի 6 ամսվա կուրս է անցել: Այժմ, բժիշկների խոսքով, նրա օրգանիզմում քաղցկեղի հետքեր չեն մնացել:
Աղջիկը որոշեց կիսվել իր պատմությունով, որպեսզի մնացած մարդիկ նման ախտանիշներ ունենալու դեպքում ժամանակին դիմեն բժշկի, քանի որ դա շատ ավելի հավանական կդարձնի ապաքինումը:






