Շաքարախտով հիվանդների համար հնդկական եւ ֆրանսիական արտադրության միեւնույն դեղերը, հավանաբար, տարբերվում են իրենց որակով: Այս մասին NEWS.am Medicine-ին ասաց Երեւանի գլխավոր էնդոկրինոլոգ Էլզա Հայրապետյանը:
Նա նշեց, որ Հայաստանում հնդկական դեղերն անցել են համապատասխան գրանցում, բայց ո՛չ «Էրեբունի» բժշկական կենտրոնին, որտեղ նա աշխատում է, ո՛չ էլ այլ բժշկական հաստատություններին կլինիկական փորձարկում իրականացնելու ցուցումներ չեն տրվել: Այս պատճառով քաղաքի գլխավոր էնդոկրինոլոգը չի կարող հստակ պատասխան տալ հնդկական դեղերի արդյունավետության մասին:
Ըստ նրա , եթե պոլիկլինիկաների բժիշկներն ու հիվանդները գանգատվում են տրվող դեղերի արդյունավետությունից, ուրեմն պետք է մասնագետներից ճշտել, կոնկտրետ ինչից են նրանք դժգոհում: Հայրապետյանն ընդգծեց, որ պետք է նաեւ հստակեցնել թե ինչ քանակությամն են նրանք տրամադրում այս դեղերը շաքարախտով հիվանդներին: « Միգուցե, ֆրանսիական հաբերն թողարկվել են ճիշտ դեղաչափավորմամաբ, իսկ հնդկականները՝ ոչ: Հնարավոր է, պետք է մեծացնել դեղաչափը»,- նշեց գլխավոր էնդոկրինոլոգը, ավելացնելով, որ այս հարցին պատասխանը կարող են տալ միայն հնդկական դեղերի հետ առնչվող բժիշկները: «Էրեբունի ԲԿ»-ում մենք ստնում ենք գերմանական արտադրության Diabeton, հիվանդը վճարում է կամ էլ ստանում է այն պետպատվերի շրջանակներում: Մենք չենք աշխատում հնդկական դեղերի հետ, որպեսզի ես կարողանամ հստակ պատասխան տալ»,- նշեց Է. Հայրապետյանը:
Հայրապետյանը նաեւ չի բացառել այն տարբերակը, որ հիվանդները վերցնում են հաբերը , բայց չեն խմում:
Նշենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը ֆինանսական միջոցների անբավարարությունից ելնելով՝ որոշել է շաքարախտով հիվանդներին եվրոպական արտադրության Diabeton MR и Amaryl M հաբերի փոխարեն տալ հնդկական արտադրության Diazon MR и Diamar M: Մինչդեռ հնդկական արտադրության դեղամիջոցները քննադատաության են արժանանում ինչպես հիվանդների , այնպես էլ դրանք դուրս նշանակող բժիշկների կողմից: Բուժող բժիշկների խոսքով, դրանք ավելի քիչ արդյունավետ են եւ ունեն ավելի շատ կողմնակի ազդեցություններ:
Շաքարախտի դեմ ֆրանսիական դեղամիջոցը վերադառնու՞մ է հայկական շուկա






