Հղիությունը շատ օգտակար է կնոջ օրգանիզմի համար, այն առողջացնում է եւ երիտասարդացնում կնոջը: Ընդ որում՝ երիտասարդացման էֆեկտը ոչ թե տեսողական խաբկանք է, այլ իրական ֆիզիոլոգիական գործընթաց, նշում են Հադասի բժշկական դպրոցի հրեա գիտնականները:

Գիտնականները ուսումնասիրել են լյարդի հիվանդությունների հետեւանքների ազդեցությունը հղի եւ ոչ հղի մկների վրա՝ վերջին սերնդի տոմոգրաֆի օգնությամբ: Պարզվեց, որ երիտասարդ ոչ հղի մկների մոտ լյարդը ռեգեներացվում է երկու օր անց դեպքերի 82 տոկոսում, այնինչ տարեց հղի մկների մոտ՝ դեպքերի միայն 46 տոկոսում: Ընդ որում՝ տարեց հղի մկների մոտ լյարդը վերականգնվում է էլ ավելի հաճախ՝ դեպքերի 96 տոկոսում, ինչը նույնիսկ ավելի լավ ցուցանիշ է, քան երիտասարդ հղի կրծողների մոտ: Մասնագետները նաեւ պարզել են, որ հղիությունը պաշտպանում է մկների սրտի հյուսվածքները, ինչը ծերացման գործընթացի անդառնալի հատկություն է համարվում:

Հղիությունը մարդկային օրգանիզմի բացառիկ վիճակ է, նշում են մասնագետները, եւ այդ պահին մարդու օրգանիզմում երկու կենդանի համակարգ՝ մոր եւ երեխայի, միաձուլվում են: Ընդ որում՝ մոր վրա օրգանիզմն ազդում է այնպես, ինչպես կազդեր երիտասարդացնող պատվաստանյութը՝ հյուսվածքների յուրահատուկ ռեգեներացիա առաջացնելով: Հավանաբար, հղիության երիտասարդացնող էֆեկտը կապված է այն հանգամանքի հետ, որ մայրը իր արյունով կիսվում է երեխայի հետ: