Անգլիական Շրոփշիրի 33-ամյա բնակչուհի Լիզա Դեվիսը պնդում է, որ սիլիկոնե իմպլանտները փրկել են իր կյանքը՝ բառացի: Դրանց շնորհիվ՝ նա իր կրծքում պնդացում է հայտնաբերել, որը, ինչպես պարզվեց հետագայում, քաղցկեղային հիվանդություն է: Եթե քաղցկեղն ավելի ուշ ախտորոշվեր, ապաքինվելու հավականությունը շատ աննշան կլիներ:

Լիզան որոշեց մեծացնել կուրծքը ծննդաբերելուց եւ կրծքով կերակրելուց հետո, որոնց արդունքում այն, Լիզայի կարծիքով, կորցրեց իր երբեմնի գեղեցկությունը: Լիզան 400 ֆունտ վճարեց եւ շատ գոհ է արդյունքներից:

2012 թվականի ապրիլին Լիզան տանը լվացք էր անում եւ պատահաբար ձախ կուրծքը հարվածեց դռանը: Այնուհետեւ կինը շոշափեց այն եւ անակնկալի եկավ՝ պնդացում հայտնաբերելով: Նա դիմեց բժշկի: Անալիզները ցույց տվեցին, որ գոյացությունը չարորակ էր:

Լիզան քիմիաթերապիայի կուրս անցավ՝ 6 ամիս տեւողությամբ, ինչին հետեւեցին ճառագայթումն ու վիրահատությունը: Ներկայումս նա գտնվում է ռեմիսիայում: Բժշկների խոսքով՝ բուժումից հետո նա չէր կարողանում այեւս երեխաներ ունենալ: Լիզան արդեն իսկ գրեթե համակերպվեց այդ մտքի հետ, երբ հանկարծակի պարզվեց, որ նա հղի է: Նրա երկրորդ դուստրը՝ Արա-Մեյը, այժմ 9 ամսական է:

Լիզան պնդում է, որ կրծքի իմպլանտները փրկեցին նրա կյանքը, քանի որ մինչ այդ նա շատ հազվադեպ էր շոշափում կուրծքը: