Վերջերս Էբոլայի համաճարակը աֆրիկյան երկրներում, մասնավորապես՝ Լիբերիայում, Գվինեայում եւ Սիերա Լիոնեում սկսել է մարել: Այս մասին են հայտնում United Nations Mission for Ebola Emergency Response-ի (UNMEER) մասնագետները:

Ապրիլի 10 տվյալներով՝ մարտի 30-ից ապրիլի 5-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է հիվանդության ընդամենը 30 դեպք: Սա ամենափոքր ցուցանիշն է վերջին տարիների ընթացքում: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 10 տվյալներով՝ գրանցվել է հիվանդության 25 556 դեպք, նշյալ երկրներում 10 587 մարդ մահացել է:

Վերոնշյալ 30 դեպքերից 21 արձանագրվել է Գվինեայում (նշյալ ժամանակահատվածին նախորդող 57 դեպքի դիմաց), 9՝ Սիերա Լիոնեում (նախկին 25 դեպքի դիմաց), իսկ Լիբերիայում հիվանդության նոր դեպքեր չեն արձանագրվել:

Բացի այդ՝ UNMEER-ի տվյալներով՝ անցած շաբաթվա ընթացքում Լիբերիայում ոչ մի բուժաշխատող չի վարակվել: Մահացության ցուցանիշը Գվինեայում 37 տոկոս է կազմել՝ նախկին 43-ի փոխարեն: Այնումենայնիվ, մարտի 30-ից մինչեւ ապրիլի 5-ը երկրում 21 ոչ անվտանգ հողարկավորում է տեղի ունեցել՝ նախկին 20-ի փոխարեն: