Մաշկի քաղցկեղը միակ վտանգը չէ, որը կապված է սոլյարիի հետ: Այնտեղ իրենց շատ լավ են զգում նաեւ միկրոօրգանիզմները, որոնք հերպես են առաջացնում, ինչպես նաեւ սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդություններ, նշում են ամերիկյան փորձագետները:
Սեռական օրգանների հերպեսը շատ վարակիչ հիվանդություն է, այն փոխանցվում է մարդուց մարդ անձնական կոնտակտի միջոցով: Որպես կանոն, հերպեսը փոխանցվում է սեռական կոնտակտի միջոցով: Մարդու օրգանիզմում հայտնվելուց հետո վիրուսը այնուհետեւ կարող է բազմաթիվ անգամներ ռեակտիվանալ՝ հիվանդության նորանոր սրացումներ առաջացնելով:
Գոյություն չունի դեղամիջոց, որը կարող է ամբողջությամբ բուժել հերպեսը: Այդ պատճառով հնարավոր է պայքարել հիվանդության ախտանիշների դեմ միայն հերպեսի սրացման փուլում: Մինեսոտա Մայո կլինիկայի մաշկաբան բժիշկ Մերի Դեվիսը նշում է, որ սեռական օրգանների հերպեսը եւ այլ բակտերիաներ իրենց լավ են զգում սոլյարիում՝ չնայած բարձր ջերմաստիճանին: Նրա խոսքով՝ մաշկի ինֆեկցիաներ առաջացնող ստաֆիլոկոկները, հերպեսն ու պապիլոմավիրուսը դիմանում են սոլյարիի բարձր ջերմաստիճանին:
Բակտերիաները պահպանվում են սոլյարիի պատերին, ինչից հետ հայտնվում են մարդկանց մաշկի վրա, հետեւաբար՝ ավելի ուժեղ դառնում: Հատկապես վտանգավոր է, երբ սոլյարիից օգտվողը քրտնում է, քանի որ քրտինքը բակտերիաների եւ վիրուսների համար շատ հարմար միջավայր է: Տեսականորեն ուլտրամանուշակագույն լույսը սպանում է բակտերիաները, բայց այն բավական չէ դրանք սոլյարիում ամբողջությամբ վնասազերծելու համար, նշում է պրոֆեսոր Դեվիսը:






