Դեռեւս երկու-երեք տարի առաջ պոլիկլինիկա էր գնում ընդամենը 15-20 հազար մարդ, իսկ այսօր այդ թիվը գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով 35-40 հազար: Այս մասին լրագրողներին պատմեց քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
Նրա խոսքով՝ դա հիմք է տալիս ենթադրել, որ վերջին տարիներին երեւանցիները սկսել են ավելի շատ վստահել պոլիկլինիկաներին եւ ավելի հաճախ գնալ այնտեղ, ինչը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ ախտորոշել հիվանդությունները եւ բուժել դրանք:
Դավիթ Օհանյանը նշեց նաեւ, որ այս տարի 71 միլիոն 500 հազար դրամ Երեւանի բյուջեից ուղղվելու է պոլիկլինիկաների համար նոր սարքավորումներ գնելուն: Մասնավորապես, պլանավորվում է 5 ՈւՁՀ սարքավորում ձեռք բերել, 10 լամպ՝ աչքերի հետազոտության համար, 10 ֆունդուս լինզ, 5 կալպոսկոպ, 10 Մակլակովի տոնոմետր եւ 10 արյան կլինիկական անալիզատոր: Այդ սարքավորումների մեծ մասն արդեն իսկ ձեռք է բերվել այս տարվա ընթացքում, նշել է քաղաքապետի տեղակալը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով, այս քայլը հնարավորություն կընձեռի բարելավել քաղաքի պոլիկլինիկաներում տրամադրվող ծառայությունների որոակը:
Դավիթ Օհանյանը հիշեցրեց նաեւ, որ անցած տարի ձեռք է բերվել 2 նոր ռենտգեն սարքավորում, որոնք տրամադրվել համար 8 եւ 13 պոլիկլինիկաներին:






