Ամերիկյան գիտնականները պարզել են, որ ամուսնացած մարդկանց մոտ կաթվածի հավանականությունը ավելի ցածր է՝ բաժանվածների համեմատ։ Ընդ որում՝ կանանց պարագայում բաժանվելուց հետո կաթված ստանալն ավելի վտանգավոր է։

Դյուկի համալսարանի գիտնականները հետեւել են 16 հազար ամերիկացու կյանքին։ Նրանց թվում էին 45-65 տարեկան մարդիկ, որոնք բոլորն էլ հետազոտության մեկնարկին ամուսնացած էին։ Նրանց առողջությանը հետեւել են մի ամբողջ 18 տարի, եւ այս ընթացքում շատերը բաժանվել են։

Պարզվել է, որ բաժանված մարդկանց մոտ կաթվածի հավանականությունը շատ ավելի բարձր է։ Այսպես, բաժանված կանանց շրջանում կաթվածների թիվը 24 տոկոսով բարձր էր ամուսնացած կանանց համեմատ։ Այս ցուցանիշը արդիական էր նաեւ երկրորդ անգամ ամուսնացած կանանց դեպքում։ Իսկ ահա բաժանվելուց հետո նոր ընտանիք ստեղծած տղամարդկանց մոտ կաթվածի հավանականությունը զգալիորեն նվազում էր։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ այս արդյունքները եւս մեկ անգամ ապացուցում են, որ  տղամարդկանց առողջությանը հետեւում են կանայք։ Եթե տղամարդը նոր ընտանիք է ստեղծում, կինը սկսում է հոգ տանել նրա սննդակարգի եւ առողջության մասին։ Ինչ վերաբերվում է կանանց, նրանց վրա բաժանումը շատ ավելի վատ է անդրադառնում, դրա հետեւանքները երբեմն չեն հաղթահարվում նույնիսկ նոր ընտանիք ստեղծելով։  Հատկապես բարդ են կանայք հաղթահարում բաժանման էմոցիոնալ եւ նյութական հետեւանքները, որոնք էլ անմիջականորեն անդրադառնում են իմունային համակարգի վրա։