5-ամյա Հերլի Ռենշաուի մոտ քաղցկեղ է ախոտորոշվել  երիկամում, պարանոցում, թոքերում, ոսկորներում: Ավելի քաջ դառնալու համար փոքրիկը նինձյա կրիայի շորեր է հագել:

Այս զգեստով նա գնում էր ճառագայթային թերապիայի սեանսների՝ չնայած նրան, որ բուժհաստատության անձնակազմը սկզբում զարմացել է, երբ նա խնդրել է նկարազարդել այն գլխարկը, որը հագնում էր պրոցեդուրաների ժամանակ: Իմանալով այս պատմության մասին՝ մանկական Nickelodeon հեռուստաալիքը  նույնիսկ նրան Սուրբ Ծննդյան օրվան նինձյա կրիաների հետ կապված նվերներ է արել:

Երեխայի մոտ քաղցկեղն ախտորոշվել է մեկ տարի առաջ՝ այն բանից հետո, երբ նա սկսել է բողոքել որովայնի հատվածի ցավերից: Պարզվել է, որ նա նեյրոբլաստոմայով է հիվանդ, որը հազվադեպ, բայց մանկական քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակներից է: Փոքրիկը 80 օր տեւողությամբ քիմիաթերապիա է անցել, ինչպես նաեւ երիկամից ուռուցքի հեռացման վիրահատություն:  Մեկ ամիս անց նրան ցողունային բջիջների փոխպատվաստում են արել, որից հետո բարդություններ են ի հայտ եկել: Սակայն նա կարողացել է հերոսաբար դիմակայել դրանց, իսկ այնուհետեւ ճառագայթային թերապիայի կուրս անցնել:

Վերջերս բժիշկները լավ լուր են հայտնել երեխայի ծնողներին՝ քաղցկեղը զիջում է իր դիրքերը, երեխան առողջ է: Մոտակա մի քանի տարիներին, սակայն, նա պետք է կանխարգելիչ հետազոտություններ անցնի՝ համոզվելու համար, որ հիվանդությունը չի վերադարձել:

Խիզախության համար Cancer Research UK-ը պարգեւատրել է փոքրիկին Little Star Awards մրցանակով: