Ոչ մեծ քանակություններով մեկ թունավոր նյութի հետ կարճաժամկետ շփումը չի սպանի ձեզ: Կախված ձեր անհատական զգայունությունից , ձեր մոտ կարող են առաջանալ ոչ մեծ  ալերգիկ ռեակցիաներ եւ ասթմայի նոպաներ, գլխացավեր եւ մաշկի գրգռում: Երկարատեւ  շփման ժամանակ  դուք կարող եք նույնիսկ նվազեցնել  անպտղության եւ քաղցկեղի ռիսկը, ասաց Ֆիլ Բրաունը՝ Բոսթոնի  Հյուսիս-Արեւմտյան համալսարանի Շրջակա միջավայրի ուսումնասիրման գիտա-հետազոտական իստիտուիտի տնօրենը:

Ահա համաճարակաբան-փորձագետների մի քանի խորհուրդներ, ինչպես քիչ ջանքեր գործադրելով ՝ լավ արդյունք ստանալ թունավոր նյութերի նվազեցման գործում, ամրապնդելով առողջությունը եւ մաքրելով տան օդը:

Դռան մոտ թողեք կոշիկները, ներս չտանելու համար դրանց վրա պարունակվող  կեղտի  80%-ը, հաղորդել է  Fox News-ը:

Սենյակի օդը կարող է հինգ անգամ ավելի ախտոտված լինել , քան փողոցի օդը, այդ պատճառով բացեք պատուհանները, եթե եղանակը եւ ջեռուցման համար ձեր ֆինանսական հնարավորությունները ձեզ  դա թույլ են տալիս:

Որոշ պլաստմասե տարաներ արձակում են բիսֆենոլ A (ԲՖՊ)  քիմիական նյութ, որը, ինչպես հայտնի է, թափանցում է  մեր օրգանիզմ: Այնպես որ, խուսափեք ԲՖՊ պարունակող,  7  գրառումով  պլաստմասներից, եւ  ԲՖՊ պարունակող  ամանները մի՛ տեղադրեք միկրոալիքային վառարանի կամ աման լվացող մեքենայի մեջ, քանի որ ԲՖՊ սովորաբար ձերբազատվում է  տաքացման ժամանակ: Գնեք թարմ կամ սառեցված սննդամթերքները  ապակյա ամաններով  կամ թղթե փաթեթավորմամբ: Լավ նորություն՝ ԲՖՊ արագ դուրս է բերվում օրգանիզմից:

Մաքրություն անելու ժամանակ՝  օդը քիմիական նյութերով հարստացնող սփրեյների  կամ փոշին ուղղակի օդ բարձրացնող փետուրների փոխարեն օգտագործեք  առանց հոտի,  միկրոֆիբրիլներով չոր սրբիչներ եւ կտորներ, որոնք  կեղտի  մասնիկները  ցրելու փոխարեն կլանում է դրանք: