Թեննեսի նահանգում շագանակագեղձի քաղցկեղով երեք հիվանդ առաջին առաջին անգամ պրոտոններով բուժում են ստացել:

Պրոտոնային թերապիան օգտագործում է  բարձր էներգիայի պրոտոնների մեկ ճառագայթը քաղցկեղի տարբեր տեսակների, օրինակ՝ շագանակագեղձի քաղցկեղի, մանկաբուժական քաղցկեղի, գլխուղեղի, թոքերի եւ կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար:

Բժշկական փորձագետներն ասում են, որ, ի տարբերություն  ճառագայթման,  պրոտոնային ճառագայթները կարգավորվում են այնպես, որ առավելագույն էներգիան հասցնենուռուցք:

Բուժումը ենթադրում  է  20-ից  40 միջամտություն կախված քաղցկեղի փուլից։

Կենտրոնը ԱՄՆ-ում գործող 14  կենտրոններից  մեկն է, տեղեկացնում է Fox News-ը։ 

Ջոն Հեմբի Նոքսվիլլը  այս շաբաթ բուժում ստացած շագանակագեղձի քաղցկեղով հիվանդներից մեկն էր: Նա ասում է, որ շատ շնորհակալ է , որ Թեննեսսի նահանգում գոյություն ունի այդ կենտրոնը, քանի որ մոտակա կենտրոնը գտնվում է 500 կմ հեռավորության վրա: