Գվինեայում, Լիբերիայում եւ Սիերա Լիոնեում Էբոլայի մահացու վիրուսով վարակվածների ընդհանուր թիվն այս պահին գրեթե 26 հազար է կազմում: Այս մասին է հայտնում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
ԱՀԿ ապրիլի 21-ի տվյալներով՝ Գվինեայում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 3565 մարդ, Լիբերիայում՝ 10042, Սիերա Լիոնեում՝ 12265 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը, այսպիսով, կազմում է 25872 մարդ:
Նախկին տվյալների համեմատ՝ աճել է մահվան դեպքերի թիվը: Նշյալ երեք երկրներում վիրուսից արդեն իսկ մահացել է 10 հազար 721 մարդ, ընդ որում՝ մահվան դեպքերի կեսը բաժին է հասել Լիբերիային:






