ՄԻԱՎ վարակակիրները ավելի զգայուն են ալկոհոլի նկատմամբ: Հարբածություն զգալու համար նրանց բավական է խմել մոտավորապես մեկ քառորդով պակաս, քան խմում են առողջ մարդիկ, ցույց է տալիս նոր հետազոտությունը:
Գիտնականները փորձել են պարզել, ինչպես է ալկոհոլն ազդում ՄԻԱՎ վարակակիրների, առողջ մարդկանց, ինչպես նաեւ կասեցված վիրուս ունեցող մարդկանց օրգանիզմի վրա: Արդյունքները ցույց տվեցին, որ ՄԻՎ վարակակիրները ավելի զգայուն են ալկոհոլի նկատմամբ: Հարբածություն զգալու համար նրանց բավական է խմել մոտավորապես մեկ քառորդով պակաս, քան խմում են առողջ մարդիկ կամ կասեցված վիրուսով մարդիկ:
Ինչու է դա այդպես, մասնագետները ստույգ չգիտեն: Հավանաբար, ՄԻԱՎ վարակակիրների օրգանիզմը ալկոհոլի ավելի մեծ չափաբաժին է կենտրոնացնում արյան մեջ:






