Մենոպաուզայից հետո դեպրեսիայով տառապող որոշ կանայք նկատել են, որ իրենց ախտանիշերն անհետանում են մի քանի տարվա ընթացքում:

News Max-ը նշում է, որ հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք ավելի հակված են դեպրեսիաների հանդեպ, երբ նրանց մոտ սկսվում է մենոպաուզայի փուլը: Բավական են վկայություններն այն մասին, թե ինչ են զգում կանայք զգում մենստրուալ ցիկլի դադարից հետո:

Գիտնականները 1996թ.-ին հետեւել են 35-48 տարեկան 203 կանանց, ում մոտ դեռ մենոպաուզա չկար: Հետազոտությունը շարունակվել է 2010թ.-ին:

Կանայք հաճախ հարցաթերթիկ էին լրացնում, որպեսզի պարզ լիներ՝ նրանց մոտ դեպրեսիա նկատվում է, թե ոչ:

Ամենասկզբում նրանց 40 տոկոսը գրում էր սուր կամ չափավոր դեպրեսիայի մասին:

Մենստրուալ ցիկլի դադարից 10 տարի անց կանանց շրջանում դեպրեսիան ամեն տարի 15 տոկոսով նվազում էր, հաղորդում է News Max-ը:

Կանանց մոտ նույն էին դեպրեսիայի ախտանիշերը՝ եւ նրանց մոտ, ովքեր լրացրել էին հարցաթերթիկը, եւ նրանց մոտ, ովքեր չէին լրացրել:

Սակայն հետազոտության ընթացքում հարցաթերթիկը լրացրած կանայք 13 անգամ ավելի հաճախ էին բողոքում, որ դարձյալ դեպրեսիա են զգում:

Ինչ վերաբերում է առանց հարցաթերթիկի կանանց, հետազոտողները դեռ չեն կարող ասել, արդյոք հորմոնները նրանց մոտ դեպրեսիա առաջացնում էին, թե՝ոչ:

Հետազոտողները դեռեւս չգիտեն, որքանով ընդունելի կլինի նոր ուսումնասիրությունը, քանի որ կան կանայք, ովքեր միջինից ավելի հաճախ են հակված դեպրեսիաների: