Դիսպարեունիան ցավով ուղեկցվող սեռական ակտ է, որով տառապում են բազմաթիվ կանայք, որոնք, սակայն, չեն կիսվում իրենց խնդիրներով՝ չնայած այն հանգամանքին, որ այս խնդրի բուժումը շատ պարզ է եւ արդյունավետ, նշում են բրիտանացի գիտնականները:

«Շատ կարեւոր է հիշել, որ մենք կարող ենք օգնել Ձեզ, - նշում է բժիշկ Սարա Յավիսը, - Կանայք պարզապես պետք է դիմեն մասնագետի օգնությանը, պատմեն իրենց խնդիրների մասին՝ առանց ամաչելու: Մենք կստուգենք վիրուսների կամ ինֆեկցիաների առկայությունը, ՈՒՁՀ կանցկացնենք, իսկ այնուհետեւ կուղեգրենք հիվանդին այն մասնագետի մոտ, որի կարիքը նա ունի»

Բժիշկ Յարվիսը նշում է, որ ցավով ուղեկցվող սեռական ակտը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ՝ ներառյալ հիվանդությունները, ինֆեկցիաները, ֆիզիկական կամ հոգեբանական խանգարումները, հիմնականում դիսպարեունիայի պատճառ են դառնում դաշտանադադարով պայմանավորված փոփոխությունները:

Էստրոգենի մակարդակի նվազումը հանգեցնում է հեշտոցի չորությանը: Այս խնդրի լուծման համար պետք է գել կամ քսուկ օգտագործել: Շատ արդյունավետ են նաեւ հեշտոցի խոնավացուցիչները:

Կանանց 90 տոկոսը առաջին ծննդաբերության ընթացքում բախվում է հեշտոցի հյուսվածքների վնասման խնդրի հետ: Երբեմն ցավով ուղեկցվող սեռական ակտը զարգանում է առաջին հղիությունից հետո մի քանի տարվա ընթացքում՝ մինչեւ դաշտանադադարի սկսվելը: Սպիացած հյուսվածքների խնդիրը սովորաբար լուծվում է վիրաբուժական պրոցեդուրաների միջոցով, եւ այդ հյուսվածքները հեռացնում են: Պրոցեդուրան անցկացվում է տեղային ցավազրկմամբ, կանայք շատ արագ են ապաքինվում: