Գիտնականների կարծիքով՝ շատ ցածր կալորիականությամբ սննդակարգը կարող է բարելավել երկրորդ տիպի դիաբետով տառապող մարդկանց ինքնազգացողությունը: Մասնավորապես՝ առաջին փորձարկման ընթացքում դիաբետով տառապողները երկու ամիս հետեւել են 800 կալորիա պարունակող դիետային, ինչը նորմայից գրեթե երկու անգամ ցածր է: Հետազոտությունների ավարտին նրանք ոչ միայն նիհարեցին (միջինում 15 կգ), այլ նաեւ վերականգնեցին ենթաստամոքսային գեղձի խաթարված ֆունկցիան:

  «Արդեմ մեկ շաբաթ անց ՄՌՏ-ն ցույց տվեց, որ ճարպային հյուսվածքների ծավալը լյարդում նվազեց 30 տոկոսով, իսկ գլյուկոզայի մակարդակն արյան մեջ կարգավորվեց: Հետազոտությունների ավարտին ճարպային հյուսվածքները կրճատվեցին նաեւ ենթաստամոքսային գեղձում», - նշում են հետազոտության հեղինակները:

Փորձարկման ավարտից հետո դրա մասնակիցները եւս երեք ամիս հետեւում էին ցածր կալորիականությամբ սննդակարգին, իսկ այնուհետեւ վերադարձել նորմալ սննդակարգին: Այս ընթացքում նրանք դիաբետի դեմ ոչ մի դեղ չեն ընդունել: Ընդ որում՝ 11 մարդուց միայն չորսի մոտ գլյուկոզայի մակարդակն օրգանիզմում նորմայից բարձր էր:

Երկրորդ փարձարկման արդյունքում դիաբետից կարողացավ ազատվել վերջերս ախտորոշված դիաբետով հիվանդների խմբում ընդգրկված մասնակիցների 84 տոկոսը, իսկ ահա արդեն ութ տարվա ընթացքում դիաբետով տառապողների խմբում այդ ցուցանիշը 50 տոկոս էր կազմում:

Միաժամանակ հետազոտողները զգուշացնում են, որ սովապահության մեթոդը կարող է օրգանիզմին վնաս հասցնել՝ որոշ հիվանդությունների առկայության դեպքում: Այն չի կարելի կիրառել առանց բժշկի վերահսկողության: