Կանադան ներկայացնող մի խումբ գիտնականներ բացահայտել են քաղցկեղի դեպքում առկա անտանելի ցավի պատճառը: Նրանք պարզել են, որ ցավի նոպաները անմիջականորեն կախված են TMPRSS2 գենից: Այն կարելի է տեսնել քաղցկեղային բջիջների մակերեսին: Հետազոտությունը ցույց է տվել, որ այս գենը փոխազդում է ցավի համար պատասխանատու ռեցեպտորների հետ, ինչն էլ ցավ է առաջացնում:

«Շագանակագեղձի քաղցկեղի ուսումնասիրությունն, օրինակ, ցույց տվեց, որ, եթե դուք TMPRSS2 գեն ունեք, հիվանդությունը շատ ավելի ագրեսիվ կերպով է դրսեւորվելու», - նշում է Տորոնտոյի համալսարանի առաջատար հետազոտող Դեվիդ Լամը:

Այս գենը առկա է ոչ միայն շագանակագեղձի, այլ նաեւ ուռուցքային այլ հիվանդությունների դեպքում: Եվ ինչքան շատ է օրգանիզմում ներկայացված այս գենը, այդքան ուժեղ է ցավը Կլինիկական տվյալների համաձայն՝ քաղցկեղի առավել ցավտ տեսակներն են գլխի եւ պարանոցային հատվածի ուռուցքները, դրանց են հետեւում շագանակագեղձի քաղցկեղը, իսկ ահա, օրինակ, մելանոման ու մաշկի քաղցկեղը եզրափակում են քաղցկեղի ամենացավոտ տեսակների ցուցակը:

TMPRSS2 գենի դերի բացահայտումը կարող է նպաստել քաղցկեղով հիվանդների նպատակային բուժման մեթոդների մշակմանը: Դա նշանակում է, որ կարող են ստեղծվել համապատասխան դեղամիջոցներ, որոնք, ազդելով այդ գենի վրա, կպաշտպանեն հիվանդներին անտանելի ցավից: