Հայաստանում բուժաշխատողների վերապատրաստումների գործող հնացած համակարգը կփոխարինվի զարգացած երկրներում ընդունված շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգով: Այս մասին ասաց Հայաստանի առողջապահության նախագահ Արմեն Մուրադյանը Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի հետ հանդիպման ժամանակ։
Արմեն Մուրադյանն հյուրին ծանոթացրեց ՀՀ Ազգային ժողովում քննարկվող «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին։
Ընդգծվեց ախտորոշման եւ բուժման միջազգային չափորոշիչները տեղայնացնելու եւ ներդնելու կարեւորությունը։ Երկուստեք կարեւորվեցին նաեւ առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման եւ վաղ հայտնաբերման ծրագրերը։ Անդրադարձ կատարվեց հանրային առողջապահության ծրագրերին։
Տիկին Կազանսկայան նշեց, որ առողջապահության ոլորտում հեռանկարային համագործակցության լայն հնարավորություններ կան։ Նա ներկայացրեց, որ Ռուսաստանի Դաշնությունում առողջապահության բնագավառում իրականացվող բարեփոխումների արդյունքում դրական տեղաշարժեր են արձանագրվում։
Օլգա Կազանսկայան առաջարկեց մեր երիտասարդ մասնագետներին եւ գիտնականներին ընդգրկել իրենց մոտ կազմակերպվող գիտաժողովներին, վարպետության դասերին։ Համագործակցության լայն շրջանակները կհստակեցվեն առաջիկայում։






