Արյան մեջ ալկոհոլի 0,1% (տվյալների բազայում գրանցված ամենացածր մակարդակը) պարունակությամբ վարորդները 46 %-ով ավելի հաճախ են վթարների միակ մեղավորը լինում:Այսպիսին են Injury Prevention ամսագրում հրապարակված նոր հետազոտության տվյալները, հաղորդում է Fox News-ը:
Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են ԱՄՆ-ի ազգային տվյալների բազան 1994-ից 2011 թթ ընկած ժամանակահատվածի ընթացքում ավելի քան 570 հազար ՃՏՊ հետեւանքով մահացածների մասով եւ բացահայտել, որ երբ խոսքը գնում է մեքենա վարելու մասին, ապա չկա ալկոհոլի անվտանգ մակարդակ:
Նրանք ուսումնասիրել են վարորդների արյան մեջ ալկոհոլի մակարդակի ցուցանիշները, ինչպես նաեւ ՃՏՊ-ում մեղավորության մակարդակը՝ կարմիր լույսի տակ անցնելը կամ հանդիպակաց գոտում երթեւեկելը:
Եւ՛ տղամարկանց, եւ՛ կանանց համար, որքան բարձր է եղել արյան մեջ ալկոհոլի մակարդակը, այնքան բարձր է եղել վթարի մեղավորության հավանականությունը:
Այս աշխատանքը հիմնվել է 50 տարիների հետազոտությունների վրա, եւ այն եզակի է իր մեծ ծավալի պատճառով, ասել է Ջեյմս Ս. Ֆելլը, Մերիլենդ նահանգի, Կալվերտոնում հետազոտության եւ գնահատման Խաղաղօվկյանոսյան ինստիտուտի ավագ գիտական աշխատակից:






