Աուտիզմով հիվանդ ամեն 14-րդ երեխայի մոտ մինչեւ տարրական դպրոց ընդունվելը աուտիզմի ախտանշանները կարող են անցնել, նշում են Էնշտյենի անվան բժշկական քոլեջի մասնագետները:  Վիճակագրական տվյլաների համաձայն՝  ամեն 68-րդ երեխան տառապում է աուտիզմի ախտանշաններով:

Հետազոտողներն ուսումնասիրել են վաղ ախտորոշման եւ բուժման 28 դեպք: Ընդհանուր առմամբ՝ հետազոտությանը մասնակցել է 569 երեխա, որոնք աուտիզմի ախտանշաններն ունեինմ հայտնում է Science World Report-ը:

Չորս տարի անց անցկացված երկրորդ հետազոտությունը ցույց տվեց, որ հետազոտվողների 38 տոկոսը աուտիզմի ախտանիշներ այլեւս չունեին:

Սակայն երեխաների 98 տոկոսի մոտ պահպանվում էր էմոցիոնալ ու վարքագծային բնույթի խնդիրները, որոնք համապատասխան բուժում էին պահանջում: Հետագայում գիտնականները պլանավորում են պարզել, ինչն է նպաստում հիվանդության ախտանիշներից ազատվելուն: