Pepsi One-ի թիթեղյա տարաները կարող են պարունակել 4 մեթազոլ (4-MEI) անվանումով պոտենտցիալ վտանգավոր ուռուցքածին նյութի բարձր մակարդակ, ցույց են տվել վերջին թեստավորումները:

Consumer Reports ամսագիրը թեստավորել է  2013 թվականի սեպտեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածում Նյու Յուրքում եւ Կալիֆորնիայում գնված հայտնի ոչ ալկոհոլային ըմպելիքի 81 տարաներ եւ շշեր: Հետո հետազոտողները կրկնակի ստուգել  են  բոլոր բրենդները, որոնք առաջին ստուգման ժամանակ մեկ միավորում պարունակել են 4- MeI-ի 20 մկգ:

Թեստավորման երկու փուլերն էլ ցուց են տվել, որ Pepsi One եւ  ուրիշ՝ Malta Goya ոչ ալկոհոլային ընպելիքները մեկ միավորում պարունակում են ավելի քան 29 գրամ 4-MEI նյութ:

Թեստավորումը նաեւ ցույց է տվել, որ  դիետիկ Կոկա-կոլան եւ կոլա զերոն պարունակում են 4-MEI-ի  5 միկրոգրամից քիչ քանակություն, որոնք Consumer Reports ընդունելի է համարում:  Սփրայթ ըմպելիքի մեջ նույնպես չի պարունակվում այս քիմիական նյութի զգալի քանակություն:

Pepsi ընկերությունը մեկնաբանելու խնդրանքին  Consumer Reports-ին հայտնել է , որ Քալիֆորնիայի օրենքի համաձայն  ընդամենը 4-MEI օգտագործումը վերաբերում է ցերեկային նորմային, այլ ոչ թե մեկ տարայի պարունակությանը: Ընկերությունը նաեւ հայտարարել է, որ  սպառողների մեծամասնությունը օրական խմում է այդ տարայի մեկ երրորդից քիչ սոդայաջուր։