Շտկող Spanx ներքնազգեստը կարող է վնասել ձեր ներքին օրգանները, նախազգուշացնում են փորձագետները: Spanx ներքնազգեստները կանանց լավագույն ընկերներն են եւ առաջին տեղն են զբաղեցնում նրանց պահարանում: Անգամ Քիմ Քարդաշյանը Twitter-ում գրել է. «Spanx-ն իմ լավագույն ընկերն է»։
Բայց փորձագետները զգուշացնում են նրանց հնարավոր հետեւանքների մասին, հաղորդում է Daily Mail-ը:
Վիրջինիայի Համալսարանի գաստրոէնտերոլոգ, բժիշկ Ջոն Կյումերլը, Նյու Յորքի Spring Street կենտրոնի մաշկաբան, բժիշկ Մարիանն Միխայիլը եւ Նյու Յորքի Erikson Healing Hearts կենտրոնի մանուալ թերապեւտ, բժիշկ Կարեն Էրիքսոնը պատմել են Huffington Post-ին , որ շտկող ներքնազգեստը կարող է այրոցք եւ ռեֆլյուքս առաջացնել, ինչպես նաեւ լարման եւ վարակների ժամանակ անմիզապահություն:
Spanx-ը սեղմում է ստամոքսը, բարակ աղիները եւ հաստ աղին, ինչը կարող է հանգեցնել թթվային ռեֆլյուքսի եւ այրոցքի, ասել է Կյումերլը:
Բժիշկ Էրիքսոնն ավելացրել է, որ ներքնազգեստն ազդում է նաեւ աղեստամոքսային համակարգի վրա, իսկ դա նշանակում է, որ աղիները լարվում են սննդի տեղափոխման ընթացքում։ Դա, ըստ նրա կարող է հանգեցնել փորացավի ու մետեորիզմի։ Կյումերլեն ասում է, որ գրգռված աղու համախտանիշով մարդիկ պետք է խուսափեն սահմանափակող ներքնազգեստ կրելուց։ Բժիշկ Էրիքսոնը նաեւ նշել է, որ ձիգ վարտիք հագած կանայք անգամ զուգարան չեն գնում, որովհետեւ դրանք դժվար է հանել։
Սա առաջին դեպքը չէ, երբ բժիշկները նախազգուշացնում են Spanx-ի վտանգի մասին։
Արդեն ասվել է, որ նրանք ավելացնում են ստամոքսի վրա ճնշումը, ինչը թթուն դուրս է մղում դեպի կերակրափող, եւ դա ժամանակի ընթացքում կարող է խոցի եւ կերակրափողի քաղցկեղի վտանգ առաջացնել։
Ըստ փորձագետների, շտկող ներքնազգեստը շատ լավ է կրել հատուկ դեպքերում, բայց ոչ անընդհատ։ Spanx կարող է նաեւ առաջացնել ցավ ու թմրածություն ոտքերում։
Եվ, ի վերջո, բժիշկ Միխայիլն ասում է, որ շտկող վարտիքը կարող է վարակի պատճառ դառնալ, հատկապես, գեր ու շաոքարախտով հիվանդ կանանց մոտ, քանի որ նրանք ավելի հաճախ են քրտնում։








