Vangardist ավստրիական համալսարանի վերջին համարը տպագրվել է ՄԻԱՎ վարակակիրների արյունով: Այս քայլը հասարակության վերաբերմունքը ՄԻԱՎ վարակակիրների նկատմամբ փոխելու նպաատակ է հետապնդում:
Ամսագրի աշխատակիցները ՄԻԱՎ երեք վարակակիրներից արյուն են վերցրել եւ խառնել տպագրական ներկի հետ՝ ամսագրի մայիսյան համարի 300 օրինակ տպագրելու համար: Նրանց խոսքով՝ ստացված ներկը վտանգավոր չէ, քանի որ դրա վերամշակման ընթացքում ամսագրի աշխատակիցները հետեւել են Harvard University եւ Innsbruck University գիտնականնների ցուցումներին: Բացի այդ՝ Հիվանդություններր կանխարգելման եւ վերահսկման ամերիկյան կենտրոնի տվյալներով՝ ՄԻԱՎ-ը չի կարող երկար ժամանակ գոյատեւել օրգանիզմից դուրս եւ չի կարող բազմանալ, այնպես որ ներկի մեջ նա պարզապես կոչնչանա:
Ինչպես նշեց Ջուլիան Վիլը՝ «պրոգրեսիվ տղամարդկանց» համար նախատեսված ամսագրի սեփականատերը, ստիգմայի պատճառով ՄԻԱՎ դեպքերի 50 տոկոսը շատ ուշ է ախտորոշվում, հենց այդ պատճառով ամսագիրը պետք է ինչ-որ կերպ անդրադառնար այս խնդրին: Ջեյսոն Րոմեյկոն՝ Saatchi & Saatchi Switzerland-ի գործադիր տնօրենն էլ ցանկացավ աջակցել ամսագրի նախաձեռնությանը:
Ամսագրի խմբագրությունը գտնվում է Վիենայում: Այն լույս է տեսնում անգլերենով եւ գերմաներենով եւ ամսական մոտ 100 հազար ընթերցող ունի:
Հիշեցնենք, որ ՄԻԱՎ-ը տարեկան մոտ 1.5 միլիոն մարդ է սպանում: Իսկ ՄԻԱՎ-ի մասին տեղեկությունների տարածումը թույլ կտա ավելի վաղ ախտորոշել այն, ինչը ավելի դյուրին է դարձնում բուժում եւ ավելի երկարակյաց դարձնում վարակակրին:






