Սպիները եւ կարերի ու ամրակների պատճառած անհարմարավետությունը կանխելու համար,  բժշկական սարքավորումներ արտադրող ընկերությունը ստեղծել է ոչ մեծ վիրահատական վերքերի փակման ավելի արագ, հասարակ եւ հարմարավետ մեթոդ:

ZipLine Medical ընկերությունն օգտագործում է երկու կպչուն ժապավեն եւ դրանք միացնող սողնակ: Միջամտության ավարտից հետո ժապավենները տեղակայվում են վիրահատական կտրվածքի երկու կողմում: Այդ ժամանակ, կտրվածքը փակելու համար՝ ամրակապերը ձգվում են եւ վերեւից տեղակադրվում է պաշտպանիչ վիրակապը:

Կարերն ու ամրակները ծակման տեղերում ճնշում են  մաշկը, իսկ այս հարմարանքը հավասարաչափ տեղաբաշխում է ծանրաբեռնվածությունը եւ ապահովում է  կտրվածքի հավասարաչափ փակումը, հաղորդում է ընկերությունը:Միեւնույն ժամանակ, մաշկը չի պատռվում ձգվելու պատճառով եւ պարտադիր չէ փորձառու վիրաբույժ լինել այս սարքավորումն օգտագործելու համար: