Չորսամյա չինուհի Վեն Վենի մատը կհեռացնեն սպեղանու սխալ օգտագործման պատճառով: Նրա տատիկը շատ ձիգ էր փաթաթել այն, ինչի արդյունքում մատի արյան շրջանառությունը կանգ էր առել, հյուսվածքները սկսեցին մահանալ:
Այժմ աղջկան վիրահատություն է սպասվում, որի ընթացքում բժիշկները կհեռացնեն մահացած հյուսվածքները:
Աղջիկը խաղում էր բակում, երբ վնասեց մատը մեխով: Վերքը բորբոքվեց եւ աղջկա տատիկը, ում անունը չի նշվում, մատին սպեղանի փաթաթեց: Վախենալով, որ սպեղանին կարող է ընկնել, տատիկը ամուր ձգել էր այն կտորով:
Երկու օր անց միայն նա հանել է վիրակապը եւ տեսել, որ աղջկա մատը այտուցվել է եւ սեւացել: Տատիկը աղջկան միանգամից հիվանդանոց է տարել, որտեղ բժիշկները պարզել են, որ մատի մկանները մահացած են, սակայն ոսկորը, բարեբախտաբար, դեռ չի ախտահարվել: Մյուս հետազոտությունը, սակայն, ցույց տվեց, որ վնասվել են մատի անոթները եւ մատը պետք է հեռացնել, այլապես ինֆեկցիան կարող է տարածվել:
Միջնամատի հեռացման արդյունքում, սակայն, աղջկա ձեռքը կկորցնի իր ֆունկցիաների մեծ մասը, այդ պատճառով վիրաբույժ Դենգ Վեին ու նրա գործընկերները եւս մեկ անգամ կմտածեն, ինչպես վարվել:
Վիրաբույժը, ի դեպ, առաջին անգամ չէ հանդիպում այդպիսի հիվանդի: Նա խորհուրդ է տալիս վիրակապերը այնպես դնել, որ երեւա մատի ծայրը, որպեսզի դրա գույնով հնարավոր լինի պարզել, խանգարված է արյան շրջանառությունը, թե ոչ:








