Քեյթ Դեպրիսկոն՝ լուսանկարիչը Քանզասից, աշխատում է բավականին հետաքրքիր ֆոտոնախագծի վրա, որի շրջանակներում աշխարհին է ցույց տալիս երեխայի ծնվելու ամենահուզիչ եւ էմոցիոնալ պահերը:

«Այս լուսանկարների նպատակն է՝ ցույց տալ երեխայի՝ լույս աշխարհ գալու հուզիչ պահերը», - պատմում է լուսանկարիչը:

Քեյթը նկարում էր ոչ միայն փոքրիկի կյանքի առաջին պահերը, այլ նաեւ նորաթուխ հոր՝ դեպի իր կինն ուղղված հայացքը, ընտանիքի այլ անդամներին, որոնք անհամբեր սպասում են, բուժանձնակազմին, պատի ժամացույցը եւ այլն:

Զույգերի թույլտվությամբ այդ լուսանկարները հայտնվում են համացանցում՝ Instagram-ում՝ #InstaBirthStory թեգով: