Մարդու օրգանիզմի վրա գենետիկորեն փոփոխված սննդամթերքի ազդեցությունը երբեք գնահատման չի ենթարկվել, այնուամենայնիվ փաթեթավորված սննդամթերքի 80% -ը պարունակում է ԴՆԹ-փոփոխված բաղադրիչներ:
Ավելին, գենետիկորեն փոփոխված սննդամթերքները ( սովորաբար անվանում են ԳՓՍ) սովորաբար այդպիսի մակնշում չեն պարունակում, ինչի պատճառով շատ դժվար է լինում դրանցից խուսափել:
«Հետազոտություններ չեն իրականացվել, եւ մենք փորձադաշտ ենք դարձել»,- Newsmax Health-ին ասել է հայտնի կանադացի գենետիկ Դեվիդ Սուզուկին:«Յուրաքանչյուրն, ով ասում է. « Մենք գիտենք , որ դա բացարձակ անվտանգ է» կա՛մ հիմար է, կա՛մ մտադրված ստում է»: Հարվարդի եւ Յելի համալսարանում կրթություն ստացած դիետոլոգ Ջեյսոն Կալտոնը իր կնոջ հետ համատեղ, նույնպես դիետոլոգի, գիրք է գրել, որը կոչվում է «Հարուստ սննդամթերքները՝ վատ սնունդ»: Գրքում շարադրված են ԳՓՄ-ի պոտենցիալ վտանգները:
Նրանց խորհուրդն է՝ ուտելկ օրգանական, թարմ սննդամթերք, տեղում աճեցված, ԳՓՄ խուսափելու համար: Հիշեք, որ ավանդական կաթը եւ մսամթերքը ստացվում են ԳՓՄ եգիպտացորենով, լյուցերնայով կամ սոյայով կերակրված կենդանիներից: Նույնը վերաբերում է նաեւ արհեստական աճեցրած ձկներին:
Չնայած սննդամթերքները չունեն ԳՓՄ մակնշում, Կարլտոններն ասում են , որ կա խորամանկություն, որը կարող է հայտնաբերել մրգերի եւ բանջարեղենի մեջ պարունակվող ԳՓՄ-ն: Ուշադրություն դարձրեք արտադրողի պիտակի վրայի թվին, որը կոչվում է PLU-կոդ:
Եթե այն քառանիշ թիվ է, որը սկսում է 3-ով կամ 4-ով, դա նշանակում է, որ այդ մթերքը ԳՓՄ չէ, բայց աճեցված է քիմիական նյութեր եւ պեստիցիդներ օգտագործող սովորական ագարակում:
Եթե պիտակի թիվը 9-ով սկսվող հնգանիշ թիվ է, դա նշանակում է, որ մթերքը օրգանական է, աճեցվել է առանց քիմիական նյութերի , պեստիցիդների կամ գենետիկ փոփոխությունների: « Դուք կարող եք հանգիստ գնել այդ մթերքները»,- ասում է Կարլտոնը։
Բայց 8-ով սկսվող հնգանիշ թվով մթերքները գենետիկորեն փոփոխված են:
Քանի որ ԳՓՄ շատ տարածված են եւ նրանց վրա ոչ մի մակնշում չկա, անհնար է ամբողջությամբ խուսափել դրանցից: Այնուամենայնիվ, որոշ մրգեր եւ բանջարեղեններ շատ հազվադեպ են գենետիկորեն փոփոխված լինում, հատկապես՝ սոխը, արքայախնձորը, ավոկադոն, սիսեռը, մանգոն, ծնեբեկը, սմբուկը, կիվին, դդումը, կաղամբը, քաղցր կարտոֆիլը, թուրինջը եւ սունկը:
Առավել հավանական գենետիկորեն փոփոխված մթերքներն են՝ խնձորը, նեխուրը, քաղցր պղպեղը, դեղձը, ելակը, նեկտարինը, խաղողը, սպանախը, սալաթի տերեւները, վարունգը, հապալասը, կարտոֆիլը, կանաչ լոբին, կանաչ կաղամբը, եգիպտացորենը, բալը եւ կծու պղպեղը:






