Սուրեն Ստեփանյանը, որն այժմ 91 տարեկան է, երեք տարի մասնակցել է Մեծ Հայրենական պատերազմին՝ որպես բժիշկ: Կանոնակարգի խախտումը, որը նա մի անգամ թույլէ տվել, բազում կյանքեր է փրկել: Մեր թղթակցի հետ զրույցում նա հիշեց պատերազմի տարիները եւ նշյալ դեպքը:

Զինվորներին մարտական գործողություններին մասնակցելու առաջ պատրաստում էին, եւ նրանք ստույգ գիտեին, ինչը եւ ինչպես պետք է անեն: Իսկ ահա բժշկական  ծառայության համար ոչ մի նախնական պատրաստություն սահմանված չէր, ինչը հետագայում կարող էր խնդիրներ ստեղծել, որովհետեւ բժիշկներն ու ֆելդշերները, հայտնվելով բարդ իրադրություններում, չգիտեին, ինչ է պետք ձեռնարկել: Սուրեն Ստեփանյանը որոշեց բուժանձնակազմի համար եւս նման նախնական պատրաստություն սահմանել, սակայն չէր համարձակվում առաջարկել դա գլխավոր բժշկին՝ իմանալով, որ մերժում կստանա: Այդ ժամանակ նա ինքը սկսեց բուժանձնակազմի հետ պարապմունքներ անցկացնել:

Այս քայլի համար բժշկին սկզբում, իհարկե նախատեցին, քանի որ նա խախտել էր կանոնադրությունը:

Այնուհետեւ, սակայն, տեսնելով, ինչքան արդյունավետ է այս «ինքնագործունեությունը», հրամանատարությունը որոշեց նման պարապմունքներ սահմանել նաեւ բոլոր մնացած ստորաբաժանումներում:

Սուրեն Ստեփանյանը ծնվել է 1924 թվականին Թբիլիսիում եւ մինչեւ պատերազմը ապրել Նախիջեւանում: Տեխնիկումի ավարտից հետո նա զորակոչվել է, սկզբում ծառայել  որպես ֆելդշեր,  այնուհետեւ վերապատրաստում է անցել եւ դարձել բժիշկ:

Մեր թղթակցի հետ զրույցում նա հիշեց, ինչպես էր գիշեր ու ցերեկ, առանց հանգստանալու օգնում վիրավորներին: Նա Ստալինից 5 շնորհակալագիր է ստացել, ընդ որում երկուսը՝ անվանական: Շնորհակալագրերից մեկը նա ստացել է այն բանի համար, որ եղել է այն ջոկատի կազմում, որն առաջինն է ոտք դրել Գերմանիա:

Նշենք, որ Հայաստանում եւ ԼՂՀ-ում այսօր եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի բանակի ստեղծման օրը: