Էբբի Վեյքը Կալիֆորնիայից իմացել է, որ երեխա է սպասում, հղիության միայն 8-րդ ամսում՝ այն էլ այն բանից հետո, երբ նրա ընկերը զգացել է, որ Էբբի որովայնում ինչ-որ մեկը շարժվում է:
Ավստրալիացի Ջարիդ Հորմանը՝ Էբբի ընկերը, պատմել է լրագրողներին այն մասին, ինչպես է մի անգամ, համերգի ընթացքում ձեռքը դրել է իր ընկերուհու որովայնին եւ զգացել, որ այնտեղ կարծես ինչ-որ մեկը շարժվում է: Ջարիդը ասաց ընկերուհուն, որ վերջինս կարծես թե հղի է եւ պետք է գնալ բժշկի:
Ինքը Էբին այս ամբողջ ընթացքում հղիության նշաններ չի զգացել: Չկար սրտխառնոց, ցավ մեջքի հատվածում, իսկ տարօրինակ զգացողությունները որովայնում նա վերագրում էր մարսողական խնդիրներին: Մեծացած որովայնն էլ տեսնելուց հետո Էբին մտածել է, որ ավելորդ քաշ է հավաքել: Ինչ վերաբերվում է դաշտանային ցիկլին, ապա այն Էբիի մոտ երբեք կանոնավոր չի եղել:
Զույգը դիմեց գինեկոլոգ Պեյման Ջոզեֆին եւ պարզեց, որ Էբին իսկապես երեխա է սպասում: Ավելին՝ արդեն ընթանում էր հղիության 32-րդ շաբաթը: Զույգի համար դա շատ հաճելի նորություն էր՝ չնայած նրան, որ գրեթե ժամանակ չէր մնացել նախապատրաստվել երեխայի լույս աշխարհ գալուն: Երեխան, ի դեպ, տղա է, զույգը որոշել է նրան Այզեկ անվանել:






