Կոսմետիկայում երբեմն կարող են վտանգավոր քիմիկատները պարունակվել, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ առողջության վրա եւ նույնիսկ քաղցկեղ առաջացնել:  Այդպիսի քիմիկատներ կարող են նույնիսկ շամպունների, ատամի մածուկի, շրթունքների փայլի եւ մեր կողմից ամեն օր օգտագործվող այլ նյութերի մեջ լինել:

Ահա այդ քիմիկատներից մի քանիսը.

  • Ֆտալատ (Phthalates). սովորաբար դրանք օգտագործվում են պլաստիկից պատրաստված իրերում, որոշ օծանելիքներում: Այս քիմիկատը բացասաբար է անդրադառնում տեստոստերոնի սինթեզի եւ սերմնահեղուկի որակի վրա:
  • Պարաբեններ (Parabens), որոնք օգտագործվում են կոսմետիկայում որպես կոնսերվանտներ, բացասաբար են անդրադառնում հորմոնալ համակարգի վրա եւ կարող են վերարտադրողական համակարգի հիվանդություններ առաջացնել:
  • Ացետատ (Lead acetate)՝ուժեղ նեյրոտոքսին, որը հիշողության հետ խնդիրներ է առաջացնում, բարձր զարկերակային ճնշում: Բացառված չէ, որ այս քիմիկատը նաեւ քաղցկեղ է առաջացնում:  
  • Տրիկլոզան եւ տրիկլոկարբոն (Triclosan, triclocarbon)՝ դրանք օգտագործվում են ատամի մածուկներում եւ հեղուկ օճառներում:  
  • Ռետինիլպալմիտատ (Retinyl palmitate, retinoic acid)՝օգտագործվում է արեւայրուկի քսուկներում: Բարձրացնում է մաշկի քաղցկեղի հավանականությունը:
  • Ֆորմալդեգիդ Formaldehyde)՝կանցերոգեն նյութ, որը օգտագործվում է կոսմետիկայում որպես կոնսերվանտ: