Երբ մենք հիվանդանում ենք, պետք է արդյո՞ք փակել բերանը հազալիս, եւ օգնում է դա արդյոք, որպեսզի մանրէները չտարածվեն:

«Հետազոտողները բացահայտել են, որ շնչառական որոշ մասնիկներ ամեն դեպքում  դուրս են գալիս շրջակա միջավայր, նույնիսկ եթե  հազացողի բերանը փակված է անձեռոցիկով, ձեռքով կամ բժշկական դիմակով»,- ասել է փորձագետ, Մաունտ Սինայի հիվանդանոցի Իկան բժշկական դպրոցի վարակային հիվանդությունների դոցենտ, բժիշկ Նիկոլ Բուվյեն, հաղորդում է Fox News-ը:

Շնչառական մանրէների տարածումը կանխարգելելու լավագույն մեթոդը՝ ուղղակի ձեռքերը լվանալն է: Ձեռքերը լվանալու ճիշտ մեթոդն է՝  օճառել եւ 20 վայրկյան ինտենսիվ տրորել ձեռքի երկու կողմերը եւ եղունգների տակը, որից հետո լավ ողողել ձեռքերը: Եթե դուք մանրէազերծող միջոց եք օգտագործում, ապա հաստ շերտով առատորեն քսեք այն եւ թողեք ամբողջությամբ չորանա: